Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը դրամահավաք է անցկացնում #COVID_19 կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

23:05, երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ.
Եվրոմիությունը դրամահավաք է անցկացնում #COVID_19 կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Երկուշաբթի օրվանից Եվրոմիությունն անցկացնելու է միջազգային դոնորների առցանց համաժողով, որի արդյունքում մտադիր է հավաքել 7,5 միլիարդ եվրո՝ հետագայում հակազդելու համար համավարակի տարածմանը, հայտնում է Euronews-ը:

Մայիսի 4-ից եվրոպական մի շարք երկրներում ուժի մեջ է մտնում սահմանափակումների մեղմացման մասին որոշումը՝ այդ թվում Իտալիայում, որտեղ մահացության ցուցանիշը երկրորդ ամենաբարձրն է ԱՄՆ-ից հետո։ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մոտ 29 հազար մարդ:
     Ըստ Իտալիայի Թուրինի քաղաքապետ Կիարա Ապենդինոյի՝ «քաղաքը պատրաստվել է նրան, որ քաղաքացիներն օգտվեն հասարակական տրանսպորտից․ իրականացվել են ախտահանիչ աշխատանքներ, ուղևորների համար սահմանվել են տրանսպորտից օգտվելու կանոններ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվրոմիությունը դրամահավաք է անցկացնում #COVID_19 կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
7163 | 0
Facebook