Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 10 581 նոր դեպք

13:10, երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 10 581 նոր դեպք

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 581 նոր դեպք (7,9%)․ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 145 268-ի։ Նոր դեպքերն արձանագրվել են երկրի բոլոր շրջաններում, փոխանցում է ТАСС-ը։ Ապաքինվել է ավելի քան 18 հազար մարդ, մահացել՝ 1 356-ը։
     Նոր դեպքերի ամենամեծ թիվը Մոսկվայում է՝ 5 795 մարդ (օրական աճը կազմում է 8,4%): Ընդհանուր հիվանդների թիվը կազմում է 74 401։
     Մերձմոսկվայում գրանցվել է 803 նոր դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 317, Մուրմանսկի շրջանում՝ 280, Դաղստանի Հանրապետությունում՝ 160, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 157, Կաբարդինո-Բալկարիայում՝ 105։

6119 | 0
Facebook