Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

ԵՄ մի շարք երկրներ մեղմում են կարանտինային միջոցառումները

14:25, երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ.
ԵՄ մի շարք երկրներ մեղմում են կարանտինային միջոցառումները

Մայիսի 4-ից ԵՄ մի շարք երկրներ սկսում են մեղմացնել կամ չեղարկել ավելի վաղ կիրառված սահմանափակումները։
     Սերբիայում բացվում են սրճարանները և ռեստորանները, կսկսի գործել նաև հասարակական տրանսպորտը:
     Իսպանիայում իրենց աշխատանքը վերսկսում են գրախանութները, գեղեցկության սրահները, կոշիկի և հագուստի նորոգման կետերը, ինչպես նաև սրճարաններն ու ռեստորանները։
     Իտալիայում թույլատրվում է առաքմամբ աշխատող բարերի և ռեստորանների աշխատանքը։ Սահմանափակումների չեղարկումը հիմնականում վերաբերում է կասեցված արտադրական և շինարարական ոլորտների գործունեության վերականգնմանը։
     Բելգիայում թույլատրվում է աշխատել այն ընկերություններին, որոնց աշխատանքը կապված չէ մեծ թվով հաճախորդների սպասարկման հետ։
     Հունաստանում տեղաշարժի սահմանափակումների մեծ մասը չեղարկվում է, իսկ որոշ խանութներ բացվում են:
     Լեհաստանում հյուրանոցներն ու առևտրի կենտրոնները կսկսեն գործել, սակայն սահմանափակ թվով այցելուների համար:

9074 | 0
Facebook