Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի վերսկսման մտավախությունից #Brent տեսակի նավթի գինը նվազում է

12:25, երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ.
ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի վերսկսման մտավախությունից #Brent տեսակի նավթի գինը նվազում է

Երկուշաբթի նավթի համաշխարհային գներն անկում են ապրել՝ ԱՄՆ-ում քննարկվող չինական արտադրության ապրանքների նկատմամբ բարձրացվող տուրքերի պատճառով, որը կլինի ՉԺՀ-ին պատասխանատվության ենթարկելու միջոցներից մեկը՝ կորոնավիրուսի համավարակի մասին տեղեկատվությունը թաքցնելու համար:
     Լոնդոնյան ICE բորսայում Brent ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսների գինը կազմում է մեկ բարելի դիմաց 25,97 դոլար, ինչը 0,47 դոլարով (1,78%) ցածր է նախորդ սակարկությունների փակման գներից: WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել են 1,4 դոլարով (7.08%) և հասել մեկ բարելի դիմաց 18,38 դոլարի:

6005 | 0
Facebook