«Սպորտի մասով խնդրել եմ պարետին լրացուցիչ պարզաբանում տրամադրել»․ Արսեն Ջուլֆալակյան
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ սպորտի մասով մայիսի 4-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների նվազեցման որոշումը այնքան էլ պարզ չէր մարզաշխարհի համար, խնդրել եմ պարետին լրացուցիչ պարզաբանում տրամադրել... ՍՊՈՐՏԻ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Թույլատրվում է՝ Սպորտի բնագավառում գործունեություն
Սպորտի բնագավառում գործունեությունը ներառում է՝ Սպորտային օբյեկտների գործունեություն Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով
Սպորտային ակումբների գործունեություն. Թույլատրվել է միայն պրոֆեսիոնալ մասով Պրոֆեսիոնալ ակումբներ, որոնց անդամները հնարավորություն են ստանում մասնակցել մարզական միջոցառումներին: Մասնավորապես՝ ֆուտբոլի, լողի, բռնցքամարտի, ըմբշամարտի, կուլտուրիստական, մարմնամարզական, հրաձգային, ձմեռային սպորտաձևերի ակումբների, գոլֆ-ակումբների, շախմատի, շաշկիի և այլ ակումբներ Հ.Գ. Ի դեպ՝ մարզադահլիճների պատկանելիությունն էական չէ (ԿԳՄՍ, ՀԱՕԿ, ՏԻՄ-եր, սպորտային ՀԿ-ներ...)։ Կարգավորումը վերաբերում է բոլորին»: |