Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդիայում զղջում են, որ հրաժարվել են կարանտինից

14:15, կիրակի, 03 մայիսի, 2020 թ.
Շվեդիայում զղջում են, որ հրաժարվել են կարանտինից

Շվեդիայի գլխավոր վարակաբան Անդերս Թեգնելը հայտարարել է, որ «ընդհանրապես վստահ չէ»՝ արդյոք ճիշտ էր կարանտինից հրաժարվելը, այս մասին տեղեկացնում է շվեդական Aftonbladet պարբերականը:

Ավելի վաղ Անդերս Թեգնելը հանդես էր գալիս կարանտինային կոշտ միջոցներից հրաժարվելու օգտին: Նաև նրա խորհրդով էր, որ երկրում վարակի տարածմանը զուգընթաց շարունակում էին աշխատել դպրոցները, բարերը, ռեստորանները, երկիրն ապրում էր իր բնականոն ռիթմով: «Ես հիմա առհասարակ վստահ չեմ: Հիմա մենք մշտապես մտորում ենք՝ ինչը կարող ենք բարելավել»,- հարցազրույցի ժամանակ ասել է վարակաբանը՝ չհերքելով, որ իրավիճակի վատթարացման պայմաններում կկիրառվեն խստացումներ:

Նշենք, որ Շվեդիայում կա կորոնավիրուսով վարակված 21520 մարդ, մահացել է 2600 մարդ:

13843 | 0
Facebook