Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիան մտադիր է ևս 2 ամսով երկարաձգել արտակարգ դրությունը

20:50, շաբաթ, 02 մայիսի, 2020 թ.
Ֆրանսիան մտադիր է ևս 2 ամսով երկարաձգել արտակարգ դրությունը

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 130 185-ի, մահացել է 24 594 մարդ։ Երկրի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ մտադիր են գործող սահմանափակումները պահպանել ևս երկու ամիս։ Արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի 24-ը երկարաձգելու մասին օրինագիծը մայիսի 4-ին կքննարկվի երկրի խորհրդարանում։

Ըստ այդմ, առաջարկվում է սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժը, ուղևորությունները, կարանտինի ժամանակահատված սահմանել արտասահմանից Ֆրանսիա ժամանող մարդկանց համար և այլն։

14795 | 0
Facebook