Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Արամ Սարգսյանը՝ Տիգրան Ավինյանի պաշտոնը զբաղեցնելու լուրերի մասին

20:45, ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ.
Արամ Սարգսյանը՝ Տիգրան Ավինյանի պաշտոնը զբաղեցնելու լուրերի մասին

Մամուլում լուրեր էին տարածվել, թե ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի տեղը Կառավարությունում շուտով կզբաղեցնի «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը:

«AD TV»-ի եթերում անդրադառնալով թեմային` Արամ Սարգսյանն ասել է. «Տիգրան Ավինյանն իր տեղում աշխատում է, և այս թեմայով խոսակցությունն ինձ համար ոչ միայն նյութ չէ, այլև անհարմար եմ զգում նման բաներից խոսել: Մարդն իր տեղում աշխատում է: Լրատվական դաշտը սենսացիաներ է փնտրում ամեն մանր բանից սարքում է մեծ պատմություն: Կառավարությունը նաև այնպիսի տեղ է, որտեղ պաշտոնյաները փոխվում են և այդտեղ որևէ դժբախտություն չեմ տեսնի, եթե փոփոխություններ լինեն: Տիգրան Ավինյանը, Արարատ Միզոյանը վարչապետի ամենամերձավոր շրջապատն են, բայց, դա չի նշանակում, որ այդ մարդիկ փոփոխման ենթակա չեն»,- ասել է Սարգսյանը:

Հարցին, թե այս ընթացաժքում իրեն որևէ առաջարկ չի՞ եղել, Սարգսյանը պատասխանել է. «Բացարձակ: Ես Նիկոլ Փաշինյանի հետ վերջին անգամ տետատետ հանդիպել եմ քարոզարշավի ժամանակ, դրանից հետո նամակագրական կապ եմ ունեցել Ամուլսարի և Արցախի թեմաներով»:

Մանրամասները` տեսանյութում:

Արամ Սարգսյանը՝ Տիգրան Ավինյանի պաշտոնը զբաղեցնելու լուրերի մասին
13234 | 0
Facebook