Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#COVID_19-ի դեմ պատվաստանյութի մշակման համար անհրաժեշտ է հավելյալ 2 միլիարդ դոլար․ ՀԲ

15:00, ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ.
#COVID_19-ի դեմ պատվաստանյութի մշակման համար անհրաժեշտ է հավելյալ 2 միլիարդ դոլար․ ՀԲ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար անհրաժեշտ է 1․5 տարի և հավելյալ 2 միլիարդ դոլար: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի տարածած հայտարարության մեջ: «Եկող 12-18 ամիսների ընթացքում կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութ մշակելու համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ 2 միլիարդ դոլար: Նշված գումարը չի ներառում պատվաստանյութի պատրաստման ու առաքման ծախսերը»,- ասվում է Համաշխարհային բանկի հայտարարությունում։
     Այժմ ամբողջ աշխարհում կա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման 120 տարբերակ, որից 8-ը ներկա պահին կլինիկական փորձարկումների փուլում է։

13864 | 0
Facebook