Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նոր աջակցություն՝ կոմունալ վճարների մասով. վարչապետը մանրամասնում է

19:00, հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ.
Նոր աջակցություն՝ կոմունալ վճարների մասով. վարչապետը մանրամասնում է

«Որոշել ենք ևս մեկ միջոցառում իրականացնել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եթերի ընթացքում նա մանրամասնել է, թե ովքեր են նոր միջոցառման շահառումները. «Որոշել ենք, որ օգնենք նաև այն սպառողներին, ովքեր ունեն10 հազարից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում փետրվար ամսվա համար և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում: Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը: Այս պարագայում մենք կունենանք 207 հազար 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ»,- ասաց վարչապետը:

Միջոցառման երրորդ կետով, այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, նրանց մարտի վճարը 30 տոկոսով կփոխհատուցվի։

Անդրադառնալով այն գյուղերին, որոնք գազաֆիկացված չեն՝ Փաշինյանը հայտնեց. «Հանրապետությունում այդպիսի 310 գյուղ կա, և մենք որոշել ենք այս գյուղի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցել 50 տոկոսով, բացի այն նախորդ փոխհատուցումներից: Ընդհուպ կարող է մինչև 70 տոկոս փոխհատուցվել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

8447 | 0
Facebook