Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքում հայտնաբերվել են տասնյակ դիերով լի բեռնատարներ

15:45, հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ.
Նյու Յորքում հայտնաբերվել են տասնյակ դիերով լի բեռնատարներ

Նյու Յորքում Բրուքլինի բնակիչներից մեկը դիմել է ոստիկանություն՝ կայանած բեռնատարներից եկող տհաճ հոտի համար։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են չորս բեռնատար՝ լի 60 դիերով, հայտնում է CNN-ը: Լրագրողների խոսքով՝ դիերը պահվում են բեռնատարներում՝ թաղման բյուրոներում ազատ տեղերի բացակայության պատճառով: Դեռ հայտնի չէ՝ արդյոք այդ մարդիկ մահացել են կորոնավիրուսից։

Դեպքի կապակցությամբ քաղաքի առողջապահության համակարգի ներկայացուցիչները շեշտել են, որ թաղման բյուրոների տերերը պարտավոր են պահպանել գործող սանիտարական նորմերը:

12077 | 0
Facebook