Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես հպարտ եմ իմ տղայով, նա պատվով դուրս եկավ այս իրավիճակից». Մարինա Հովհաննիսյան

16:40, հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ.
«Ես հպարտ եմ իմ տղայով, նա պատվով դուրս եկավ այս իրավիճակից». Մարինա Հովհաննիսյան

Ալեն Սիմոնյանի մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Արդեն երկրորդ օրն է, ինչ իմ ընտանիքը և հատկապես որդիս՝ Ալեն Սիմոնյանը հանդգնաբար հարձակման է ենթարկվում։ Առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի նման հասարակական մարդիկ, ովքեր հարվածը իրենց վրա են վերցնում, ունենա թիկնապահ։Երկրորդ՝ շնորհակալ եմ բոլոր մարկանց բարի խոսքերի համար և հիմա ցանկանում եմ դիմել մյուս կողմին։ Մենք բոլորս գիտենք, որ մեր մեջ հոսում է նույն արյունը, մենք հայ ենք, և բոլորս ունեք մայրեր: Եվ մենք գիտենք, որ հայ տղամարդը մոր հասցեին հնչեցված հայհոյելը չի ներում։ Հիմա, եթե տղամարդիկ դատապարտեին այս մարդանման արարածի արարքը՝ բարոյականության և պարկեշտության տեսանկյունից, ապա ես շնորհակալություն կհայտնեի բոլոր մայրերի անունից։ Կյանքում կան պարկեշտության սահմաններ, որոնք չպետք է անցնել: Աստված ձեզ դատավոր։ Եվ հիմա ես հպարտ եմ իմ տղայով, նա պատվով դուրս եկավ այս իրավիճակից, նա պաշտպանեց մոր պատիվը։ Աստված օրհնի քեզ, Ալեն ջան։Եվ ես քեզ ասում եմ այն, ինչ ասել եմ հեղափոխության ժամանակ, ես միշտ քեզ հետ եմ։ Ցավդ տանեմ»:

16361 | 3
Facebook