Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ.

Հետաքրքիր է

«Արդյո՞ք կորոնավիրուսն աշխարհին կտա այն, ինչ ինձ ժամանակին տվեց կալանավիրուսը». Վարդան Պետրոսյան

01:30, հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ.
«Արդյո՞ք կորոնավիրուսն աշխարհին կտա այն, ինչ ինձ ժամանակին տվեց կալանավիրուսը». Վարդան Պետրոսյան

Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր նոր պատմվածքը՝ «Կալանավիրուս»-ը: «Վերնագիրն, անկեղծ ասած, տափակ բառախաղ է կորոնավիրուսի հետ, որն այսօր մարդկությանը սարսափի մեջ մեկուսացրել է տներում։ Տարիներ առաջ էլ կալանավիրուսն էր ինձ մեկուսացրել, երեք ու կես տարով, բայց ոչ տանը, այլ՝ կալանավայրերում և իսկական մեկուսարանում։ Եվ հիմա, տարիներ անց, Ֆրանսիայում, արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսից տանը փակված, ավելի պատկերավոր ասած՝ ինքնամեկուսացած, մտածում եմ, արդյո՞ք կորոնավիրուսն աշխարհին կտա այն, ինչ ինձ ժամանակին տվեց կալանավիրուսը»,- որպես նախաբան՝ գրել է դերասանը:

| | |
4985 | 0
Facebook
COMMENT.am