Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հ․ Հակոբյանը հերքում է ինքնաթիռով մաքսանենգ ծխախոտի մասին լուրը

17:40, չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ.
Հ․ Հակոբյանը հերքում է ինքնաթիռով մաքսանենգ ծխախոտի մասին լուրը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, մոտ մեկ ժամ է ինչ որոշ լրատվականներ իմ անվան հետ կապված ինչ-որ լուր են հրապարակում: Միանգամից ասեմ՝ հրապարակվածը ծայրից ծայր սուտ է: Այդ տեղեկատվության հետ կապված բոլոր այն հատվածներում, որտեղ շոշափվում է իմ անունը, ամբողջությամբ սուտ է:

Հարկ եմ համարում նաև հայտնել իմ կարծիքն այդ սուտ լուրը տարածելու հետ կապված:

Երեկ ես հարցազրույցներիցս մեկում հայտնեցի իմ կարծիքը Միշիկի (Միքայել Մինասյան) ֆեյսբուքյան գրառումների հետ կապված: Ու, կարծես թե, բավականին ցավոտ է եղել թաքստոցում առանց այն էլ նեղ վիճակում գտնվող այդ անձնավորության համար իմ մոտեցումը: Իսկ մոտեցումը հետևյալն էր, որ, եթե նա այդքան մտահոգված է Հայաստանի ապագայով, և, ինչպես ինքն է նշում, այս իշխանությունը խաբում է ժողովրդին, կամ հողերը փուլ առ փուլ հանձնելու ծրագիր ունի, թող հանուն Հայաստանի բարեկեցության և անվտանգության, վերադառնա Հայաստան, հարկ եղած դեպքում հանուն իր գաղափարի մի որոշ ժամանակ անցկացնի անազատության մեջ, հետո դուրս գա, և ինչպես թաքստոցից է կոչ անում, որպեսզի քաղաքական էլիտան համախմբվի, թող հենց ինքը համախմբի և երկիրը դուրս բերի այս «ծանր, կործանիչ» իրավիճակից:

Ու սա է եղել էն ցավոտ պահը, որից հետո այսօր այդ սուտ լուրն սկսեցին տարածել որոշ լրատվականներ»:

9809 | 1
Facebook