Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Bitcoin-ը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 8000 դոլարի սահմանը

21:55, չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ.
#Bitcoin-ը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 8000 դոլարի սահմանը

Ապրիլի 29-ին Binance թվային արտարժույթի բորսայում Bitcoin-ի փոխարժեքը հասել է 8090 դոլարի: Անցած օրվա ընթացքում այն թանկացել է 4%-ով, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում ընդհանուր առևտրի ծավալը աճել է 6%-ով՝ կազմելով 37 մլրդ դոլար: Թվային արժույթների շուկայի կապիտալիզացումը ներկա պահին գերազանցել է 146 միլիարդ դոլարը, իսկ շուկայի մասնաբաժինը հասել է 64%-ի:
     Bitcoin-ը կշարունակի թանկանալ։ Այս կարծիքն է հայտնել Cryptopotato պորտալի վերլուծաբան Յուվալ Գովը: Ըստ նրա՝ մոտ ապագայում բիթքոինի փոխարժեքը դառնալու է 8,200 դոլար: Համաձայն կանխատեսման՝ հետագա աճը հնարավոր է հասնի մինչև 8650 դոլար, այնուհետև՝ մինչև 9000 դոլար:
     Սակայն փոխարժեքի անկումից խուսափելու համար հարկավոր է, որպեսզի Bitcoin-ի փոխարժեքը բարձր լինի 8000 դոլարի սահմանից:

6705 | 0
Facebook