Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 517-ի

15:10, չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ.
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 517-ի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 517 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 6-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 168 քաղաքացի, մահացել` 6 հիվանդ: Կարանտինում է գտնվում 5 153 քաղաքացի, ստացիոնար բուժում ստանում՝ 549 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը:

5978 | 0
Facebook