Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վիրավորներից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում»․ Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի ԲԿ

13:50, չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ.
«Վիրավորներից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում»․ Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի ԲԿ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի բժշկական կենտրոն՝ տեսակցելու երեկվա միջադեպից տուժածներին։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը հատկապես ԲԿ-ում, որովհետև փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայն քաղաքացիները, որոնց հետևից հարյուրավոր մարդիկ եկել են հաշիվներ պարզելու, այլև բուժում ստացող բազմաթիվ հիվանդներ։ Բարեբախտաբար բուժանձնակազմից տուժածներ չկան»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

Նա հայտնել է, որ վիրավորներից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում։

Միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել նաև մարզպետ Սանոսյանը։

11564 | 0
Facebook