Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 99 հազարը

13:00, չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ.
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 99 հազարը

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 5 841 նոր դեպք․ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 99 399 է։ Նախօրեին ապաքինվել է 1 830 մարդ, ընդհանուր՝ 10 հազար, մահացել է 972 հիվանդ, փոխանցում է ТАСС-ը։

Նոր դեպքերն արձանագրվել են երկրի 81 շրջաններում։ Նախօրեին Մոսկվայում գրանցվել է վարակվածության 2 220 նոր դեպք․ 686 դեպք՝ Մերձմոսկվայում, 290՝ Սանկտ Պետերբուրգում, 131 դեպք՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, 121-ը՝ Հյուսիսային Օսիայում, 115-ը՝ Բրյանսկի շրջանում:

5953 | 0
Facebook