Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

«Գավառի հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի». Գեղարքունիքի մարզպետ. ՀԺ

01:30, չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ.
«Գավառի հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի». Գեղարքունիքի մարզպետ. ՀԺ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի դեպքի մասին մարզպետը ՀԺ-ին նոր մանրամասներ են հայտնել: Ըստ նրա՝ իրավիճակն այս պահին մարզում վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»:

Հարցին՝ ինչպես է պատահել, որ ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել սպանվածի հարազատները, մարզպետն ասաց, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, և տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չի համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,- ասաց մարզպետը, չբացառելով, որ ներխուժման հետևանքով հնարավոր է լինեն նաև տուժած ոստիկաններ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
26337 | 0
Facebook
COMMENT.am