Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միքայել Մինասյանն ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա»-ում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» Հ/Ը-ներում». վարչապետի խոսնակ

01:10, չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ.
«Միքայել Մինասյանն ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա»-ում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» Հ/Ը-ներում». վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ. վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։

Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։

Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։

ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»:

8354 | 0
Facebook