Փենթագոնը պաշտոնապես հրապարակել է 3 կարճ տեսանյութ, որոնցում պատկերված են չբացահայտված թռչող օբյեկտներ՝ ՉԹՕ-ներ՝ հաստատելով դրանց իսկությունը: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Օբյեկտները նկարահանվել են ինֆրակարմիր տեսախցիկներով՝ ինքնաթիռից: Երկու տեսանյութերում լսվում են զինվորականների ձայները, որոնք զարմացած մեկնաբանում են ՉԹՕ-ի արագությունը:
Հայտնի է, որ Փենթագոնի տրամադրության տակ կան զինվորականների ու ՉԹՕ-ների հանդիպումների բազմաթիվ այլ վկայություններ: