Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաշինգթոնը կոչ է արել Անկարային՝ դադարեցնել Կիպրոսի գազային հանքավայրերի հորատման աշխատանքները

23:00, երկուշաբթի, 27 ապրիլի, 2020 թ.
Վաշինգթոնը կոչ է արել Անկարային՝ դադարեցնել Կիպրոսի գազային հանքավայրերի հորատման աշխատանքները

Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գազային հանքավայրերում հորատման աշխատանքները: Այս մասին Phileleftheros թերթին տված հարցազրույցում ասել է Նիկոսիայում ԱՄՆ դեսպան Ջուդիթ Գարբերը:

«Միացյալ Նահանգները տեղյակ է, որ ապրիլի 20-ից թուրքական Yavuz հորատման նավը ժամանել է այս տարածաշրջան, որը Կիպրոսը հայտարարել է որպես իր բացառիկ տնտեսական գոտի: Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին՝ դադարեցնել գործողությունները և շարունակել հորդորել բոլոր կողմերին խուսափել քայլերից, որոնք մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում»,- նշել է Գարբերը:
     Ըստ Գարբերի՝ «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Կիպրոսի ափերի մոտ այս սադրիչ քայլերից, որը տարածաշրջանում սրում է լարվածությունը»,-ասել է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:

10703 | 0
Facebook