Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը հետաքննություն է սկսել՝ կապված #WTI նավթի բացասական արժեքի հետ

16:45, շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ.
ԱՄՆ-ը հետաքննություն է սկսել՝ կապված #WTI նավթի բացասական արժեքի հետ

ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առևտրի հանձնաժողովը (СFTC) հետաքննություն է սկսել՝ կապված WTI տեսակի նավթի գների անկման հետ: Ապրիլի 20-ին WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ բացասական արժեք: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով կարգավորող հանձնակատար Դեն Բերկովիցին։ «Մենք պետք է հասկանանք, թե ինչո՞ւ էին այդ պահին գներն այդպիսին։ Նման իրավիճակներում քննարկում ենք բոլոր հնարավոր բացատրությունները, սակայն գների ծայրահեղ անկման պատճառով առանձնահատուկ ուշադրությամբ կուսումնասիրենք այս դեպքը»,- ասել է Բերկովիցը: Մասնավորապես, CFTC-ն հետաքննելու է ապրանքային բորսայի վերաբերյալ օրենքի հնարավոր խախտումը, որը կարող էր ազդել գնանկման վրա:
     Հետաքննության անցկացումը պահանջել է Continental Resources Inc.-ի հիմնադիր Հարոլդ Համը, ով հանդիսանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցը: Ապրիլի 21-ին նա նամակ է հղել CFTC-ին՝ խնդրելով պարզել, թե հնարավո՞ր էր արդյոք նավթի շուկայում մանիպուլյացիա: Ըստ Reuters-ի՝ հետաքննությունը կարող է տևել մի քանի տարի:

10681 | 0
Facebook