Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

82-ամյա Արտուշ Միրզոյանին պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդ

03:15, շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ.
82-ամյա Արտուշ Միրզոյանին պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդ

82-ամյա Արտուշ Միրզոյանին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրել է. «Խնդրում եմ չկրկնել։ Սահմանափակումները մտցված են միայն հանուն Ձեր առողջության։ Հատկապես՝ մեր տարիքով հայրենակիցների»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 24-ին իրավապահ մարմինները թույլ չէին տվել Արտուշ Միրզոյանին բարձրանալ Ծիծեռնակաբերդ՝ հաշվի առնելով պարետի կողմից մտցված սահմանափակումները:

Թեմայի առնչությամբ բազմաթիվ քննարկումներ ծավալվեցին նաև համացանցում:

17837 | 0
Facebook