Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին»․ Անաստասիադես

16:05, ուրբաթ, 24 ապրիլի, 2020 թ.
«Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին»․ Անաստասիադես

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը Twitter միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ «Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին ու հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին՝ միանալով միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին»,- գրել է նա:

7522 | 0
Facebook