Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարված իրավիճակ՝ Ծիծեռնակաբերդի մուտքի մոտ

14:40, ուրբաթ, 24 ապրիլի, 2020 թ.
Լարված իրավիճակ՝ Ծիծեռնակաբերդի մուտքի մոտ

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է այցելուների համար։

Համացանցում կադրեր են տարածվել, ըստ որի՝ մի խումբ քաղաքացիներ փորձել են բարձրանալ հուշահամալիր։ «Ի՞նչ իրավունքով է վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ծաղիկներ խոնարհում անմար կրակի մոտ, իսկ քաղաքացիները՝ ոչ»,- ասել է նրանցից մեկը։

«Դուք թերթիկում նշել եք այցելության վայր՝ հուշահամալիր, նպատակ՝ հարգանքի տուրքի մատուցում, որը պարետի որոշմամբ թույլատրված չէ։ Դուք խախտել եք այդ իրավակարգավորումը, որի համար նախատեսված է պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածով»,- պարզաբանել են ոստիկանները և կազմել արձանագրություն։

Ի դեպ, այստեղ են նաև Արարատ Խանդոյանը, Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանը։

45103 | 9
Facebook