Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հետաքրքիր է

Թրամփը կարծիք է հայտնել, որ բնական լույսը մեկ րոպեում կարող է ոչնչացնել կորոնավիրուսը

20:50, ուրբաթ, 24 ապրիլի, 2020 թ.
Թրամփը կարծիք է հայտնել, որ բնական լույսը մեկ րոպեում կարող է ոչնչացնել կորոնավիրուսը

Բարձր ջերմաստիճանը և խոնավությունը, ինչպես նաև արևի ուղիղ ճառագայթներն արագորեն ոչնչացնում են նոր տեսակի կորոնավիրուսն ինչպես օդում, այնպես էլ տարբեր մակերևույթների վրա: Այս մասին այսօր Սպիտակ տանն իր ելույթում հայտնել է ԱՄՆ Գիտության և տեխնիկայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բրայանը: Նա ներկայացրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Բրայանի խոսքով՝ արևի ուղիղ ճառագայթների դեպքում՝ 21-ից 24 աստիճան ջերմաստիճանում և 80% խոնավության պայմաններում, կորոնավիրուսն սկսում է ոչնչանալ 2 րոպեի ընթացքում՝ գտնվելով առարկաների մակերեսին: Միևնույն ժամանակ, այն սկսում է ոչնչանալ օդում 1․5 րոպեի ընթացքում, երբ ենթարկվում է արևի ուղիղ ճառագայթների ազդեցությանը, 21-ից 24 աստիճանի ջերմաստիճանում և խոնավության 20% դեպքում:
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ով ներկա է եղել ճեպազրույցին, ասել է, որ եթե «մարմինը (խմբ․՝ վարակված անձը) ենթարկվի ուլտրամանուշակագույն ճառագայթի կամ լույսի հզոր ազդեցությանը», կամ լույսը «մարմնի մեջ ներթափանցի մաշկի միջոցով», ապա այն կունենա ախտահանող ազդեցություն, իսկ կորոնավիրուսը «մեկ րոպե անց կվերանա»:

| | |
11829 | 0
Facebook
COMMENT.am