Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պետական պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի

17:00, հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ.
ԱՄՆ պետական պարտքը հասել է ռեկորդային ցուցանիշի

ԱՄՆ պետական պարտքը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի՝ 24․5 տրիլիոն դոլարի, որին նպաստել են նաև կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումները, հայտնում է CBS հեռուստաալիքը: Հունվարի 1-ից ԱՄՆ պետական պարտքն ավելացել է 1,5 տրիլիոն դոլարով։ Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի անհանգստանում պետական պարտքի ավելացման համար։ Հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ մարտի վերջին Թրամփը ստորագրել է տնտեսության խթանման մասին օրենք։ Այն նախատեսում է ավելի քան 2 տրիլիոն դոլար օգնություն՝ համաճարակի պատճառած վնասը մեղմելու համար: Երեքշաբթի ԱՄՆ Սենատը հաստատել է ևս 500 միլիարդ դոլարի միջոցների փաթեթը:

10910 | 0
Facebook