Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըստ #Google-ի՝ հաքերներն ակտիվորեն օգտագործում են համավարակը՝ կիբերհարձակումների համար

16:15, հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ.
Ըստ #Google-ի՝ հաքերներն ակտիվորեն օգտագործում են համավարակը՝ կիբերհարձակումների համար

Ամերիկյան Google կորպորացիայի մասնագետները կարծում են, որ հաքերներն ակտիվորեն օգտագործում են նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը, այդ թվում՝ այն հաքերները, որոնք գաղտնի աջակցում են տարբեր երկրների իշխանություններին: Նման գնահատականները հրապարակվել են ընկերության բլոգում։

«Հաքերները հաճախ ճգնաժամը որպես լավ հնարավորություն են օգտագործում, բացառություն չէ նաև COVID-19-ը»,- նշում է Google-ը: Ընկերությունը հայտնել է, որ կիբեր-հանցագործները փորձում են օգտվել մարդկանց անհանգստությունից` կազմակերպելով ֆիշինգ գրոհներ, կիրառելով տարբեր տեսակի խարդախություններ:
     «Մեր անվտանգության համակարգերն արձանագրել են ամենատարբեր օրինակներ՝ բարեգործական և հասարակական կազմակերպությունների անունից նվիրատվությունների կազմակերպում, տնից աշխատող անձանց գործատուների անունից կեղծ հաղորդագրությունների ուղարկում՝ օգտագործելով կառավարական կամ առողջապահական գերատեսչությունների կայքերի նմանօրինակ էջեր, որոնք շատ նման են պաշտոնական էջերին»,- նշել է ընկերությունը:

9680 | 0
Facebook