Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Brent նավթի գինն ավելացել է 12%-ով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սպառնալիքներից հետո

10:20, հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ.
#Brent նավթի գինն ավելացել է 12%-ով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սպառնալիքներից հետո

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինն ավելացել է 12%-ով` համեմատած նախորդ օրվա սակարկությունների փակման ցուցանիշների հետ:

Երևանի ժամանակով ժամը 9:10-ի դրությամբ՝ Brent-ի մեկ բարելը վաճառվել է 22,95 դոլարով, մինչդեռ նախորդ սակարկությունների փակման գինը կազմում էր 20,37 դոլար:

Նախօրիեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նավատորմին հրահանգել է կրակ բացել իրանական պարեկային մոտորանավակների ուղղությամբ, եթե նրանք մոտենան ամերիկյան նավերին:

«Ես ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել եմ կրակ բացել և ոչնչացնել իրանական ցանկացած զինված նավ, եթե նրանք հետապնդեն մեր նավերը»,- հայտնել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ավելի ուշ Թրամփը Twitter-ում տեղադրել էր ծովային միջադեպերից մեկի տեսանյութը, որտեղ իրանական պարեկային մոտորանավակները մոտենում են ամերիկյան ռազմանավին: «Քնկոտ Ջոն (խմբ․՝ Ջո Բայդենը) կարծում է, որ սա նորմալ է, իսկ ես` ոչ»,- գրել է Թրամփը:

9678 | 0
Facebook