Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Վանաձոր» ՔԿՀ-ում հայտարարված հացադուլի հետքերով». Նորայր Նորիկյան

15:30, չորեքշաբթի, 22 ապրիլի, 2020 թ.
««Վանաձոր» ՔԿՀ-ում հայտարարված հացադուլի հետքերով». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հայտարարված հացադուլի հետքերով
     Հարգելի՛ բարեկամներ, «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած շուրջ 20 դատապարտյալներից մեկը հանդիսանում է «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի վստահորդը։

2019թ․ հուլիս ամսից նախաձեռնվել է նրա պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթաց։

Ս․ թ․ մարտի 9-ին համապատասխան բողոք է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել բողոքարկվող որոշումները և որոշում կայացնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին։

Դատական նիստերը չեն կայանում կորոնավիրուսի պատճառով։

Հարկ եմ համարում արձանագրել, որ իմ պաշտպանյալն ունի մի շարք առողջական խնդիրներ։

Նրա մոտ ախտորոշվել է թվով 11 հիվանդություն։ Ընդհանուր առմամբ, հարկ եմ համարում արձանագրել, որ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ գործող չափորոշիչները, ըստ էության, կտրված են իրականությունից և հնարավորություն չեն տալիս իրապես ապահովելու այդ ինստիտուտի լիարժեք կայացմանը։

Կոնկրետ այս դեպքում քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից կազմված զեկույցների բովանդակությունների և եզրակացությունների միջև առկա են ակնհայտ անհամապատասխանություններ։

Մի կողմից նշվում է, որ դատապարտյալը բնութագրվում է դրականորեն, և ըստ էության, չունի որևէ կարգապահական խախտում, մյուս կողմից՝ անհասկանալի կերպով եզրակացվում է, որ պատժի կրման ընթացքում դրսևորել է բացասական վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է։ Խորապս համոզված եմ՝ եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացը կայանա, չկրի ձևական բնույթ, կայացվող որոշումները լինեն օբյեկտիվ, դատապարտյալները հնարավորություն ունենան իսկապես օգտվել այդ հնարավորությունից, մենք չենք ունենա այսպիսի խորքային խնդիրներ քրեակատարողական հիմնարկներում։ Ակնկալում եմ, որ իրավասու մարմինները կանեն համապատասխան հետևություններ՝ այս իրավիճակը հաղթահարելու համար»։

4562 | 0
Facebook