Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյույորքցիները դատի են տվել ԱՀԿ-ին

16:15, երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ.
Նյույորքցիները դատի են տվել ԱՀԿ-ին

Նյու Յորքի արվարձաններից մեկում գտնվող Ուեսթչեսթեր շրջանի բնակիչները դատի են տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ մեղադրելով անփութության մեջ, գրում է New York Post-ը:

Հարավային շրջանի դատարանում հայց են ներկայացրել Ռիչարդ Քլինգը, Սթիվ Ռոթքերը, Ջենարո Պուրչիան: Նյու Յորքի այս արվարձանից է կորոնավիրուսը տարածվել ամբողջ նահանգում:

Մեղադրական եզրակացությունում նշված է․ «Սա կոլեկտիվ հայց է՝ ԱՀԿ-ի կողմից թույլ տրված կոպիտ անփութության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման. կազմակերպությունը ժամանակին չի հայտարարել արտակարգ իրավիճակի սահմանման մասին»:

Հայցվոր կողմը նաև կազմակերպությանը մեղադրում է սեփական աշխատակիցներին անհրաժեշտ ցուցումներ տալու անկարողության մեջ։ Հայցվորները կարծում են, որ կարանտինային միջոցառումները պետք է ավելի վաղ ձեռնարկվեին:

10398 | 0
Facebook