Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը կոչ է արել կանխել ստեղծվելիք պատվաստանյութին վերաբերող հնարավոր շահարկումները

22:10, երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ.
ՄԱԿ-ը կոչ է արել կանխել ստեղծվելիք պատվաստանյութին վերաբերող հնարավոր շահարկումները

Գլխավոր ասամբլեան ՄԱԿ անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև շահագրգիռ կողմերին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ իրենց օրենսդրության շրջանակներում կանխելու ստեղծվելիք պատվաստանյութին վերաբերող հնարավոր շահարկումները և պաշարների ոչ անհրաժեշտ կուտակումը, ինչը կարող է խոչընդոտել արդյունավետ և մատչելի դեղամիջոցների, անձնական պաշպանության միջոցների, բուժսարքավորումների համընդհանուր հասանելիությանը, ինչն անհրաժեշտ է COVID-19-ի տարածման պայմաններում:
     Բանաձևը, որը պաշտպանել է նաև ԱՄՆ-ն, ընդգծում է համաճարակի դեմ պայքարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնական դերը:
     Նստաշրջանում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Թիջջանի Մուհամմադ Բանդենն ապրիլի 20-ին համանախագահների երկու նոր պաշտոններ է առաջարկել: Պաշտոնյաները, որոնք ներկայացնում են Աֆղանստանը և Խորվաթիան, զբաղվելու են կորոնավիրուսին վերաբերող հարցերով:

10995 | 0
Facebook