Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.

Համացանց

«Տաքսիներով պարտադրված տևական երթևեկությունը չափազանց է». Սրբուհի Գրիգորյան

11:15, երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ.
«Տաքսիներով պարտադրված տևական երթևեկությունը չափազանց է». Սրբուհի Գրիգորյան

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական տվյալներով շուրջ 24 տոկոս աղքատություն ունեցող երկրում տաքսիներով պարտադրված տևական երթևեկությունը չափազանց է: Ժամանակն է թույլատրել հասարակական տրանսպորտի, մասնավորապես մետրոյի, ավտոբուսների, միջմարզային տրանսպորտի երթևեկը՝ պահպանելով, որտեղ հնարավոր է, սոցիալական հեռավորություն, կատարելով անհրաժեշտ միջոցառումներ։
     Երկրի երակները պետք է սկսեն գործել:
     Այս դեպքերից հետո առավել ևս, կարծում եմ, կառավարությունը պետք վերանայի տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունը...»:

| | |
6134 | 0
Facebook