Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ճապոնացի մարմնավաճառներին ֆինանսական օգնություն է առաջարկվել

16:05, երկուշաբթի, 20 ապրիլի, 2020 թ.
Ճապոնացի մարմնավաճառներին ֆինանսական օգնություն է առաջարկվել

Ճապոնիան ֆինանսական օգնություն է առաջարկել սեքս-ծառայություններ մատուցողներին, ովքեր, ինչպես երկրի այլ քաղաքացիներ, տուժել են կորոնավիրուսի համավարակի հետևանքներից, հայտնում է CNN-ը:

Տնտեսությանը հասցված վնասը մեղմելու համար, Ճապոնիան գործարկել է 108 տրիլիոն իեն արժեքով փաթեթ (մոտ 989 միլիարդ դոլար):

Նշվում է, որ սեքս-ծառայություններ մատուցողները նույնպես իրավունք ունեն դիմել օգնության համար, սակայն պետք է հետևեն կառավարության առաջարկած պայմաններին։ Մարմնավաճառները, սակայն, թերահավատ են օգնության հարցում, հավելում է լրատվամիջոցը։

Համաձայն վերջին տվյալների՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 10,8 հազար է, մահացել է 238 մարդ, ապաքինվել՝ 1 069-ը:

12909 | 0
Facebook