Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես է Վիետնամը հաջողությամբ պայքարում #COVID_19 կորոնավիրուսի դեմ

00:25, երկուշաբթի, 20 ապրիլի, 2020 թ.
Ինչպես է Վիետնամը հաջողությամբ պայքարում #COVID_19 կորոնավիրուսի դեմ

Վիետնամին հաջողվեց խուսափել կորոնավիրուսի համավարակի ողբերգական հետևանքներից, որոնք կան Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ կարանտինի վճռական միջոցառումների և սոցիալական համախմբվածության շնորհիվ։

Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գովեստի խոսքեր է ուղղել Վիետնամին՝ ճգնաժամին արձագանքելու համար։ Երկրում վարակվածության մակարդակը, չնայած Չինաստանի հետ ընդհանուր սահմանին, շարունակում է զգալիորեն ցածր լինել, քան Հարավային Կորեայում, Սինգապուրում և Թայվանում: Բացի այդ, Վիետնամում նոր համավարակից ոչ մի մահ չի գրանցվել:
     Վիետնամում ԱՀԿ ներկայացուցիչ Քիդուն Պարկը նշել է, որ ճգնաժամի նկատմամբ ղեկավարության վաղ արձագանքը լուրջ հաջողության գործոն է:
     «Վիետնամը վաղ և ակտիվորեն արձագանքեց այս համաճարակին: Ռիսկի գնահատման առաջին ուսումնասիրությունն անցկացվել է դեռևս հունվարի սկզբին՝ Չինաստանում դեպքերի մասին հաղորդագրություններից անմիջապես հետո», -նշել է Պարկը: Վիետնանում ստեղծվեց COVID-19-ի կանխարգելման և վերահսկման ազգային հանձնաժողովը՝ փոխվարչապետի գլխավորությամբ, ով անմիջապես ներկայացրեց ազգային արձագանքման ծրագիրը: Վիետնամում դպրոցները փակվել են հունվար ամսից, իսկ զանգվածային կարանտինն սկսվել է մարտի 16-ից, միջազգային ուղղություններով թռիչքները դադարեցվել են մարտի 25-ից: Ներքին չվերթների, գնացքների և ավտոբուսների գերակշիռ մասի աշխատանքը չեղարկվել է: Նրանք, ովքեր մեկ այլ անձի կվարակեն բժշկական դիմակ չկրելու պատճառով, կարող են դատապարտվել մինչև 12 տարվա ազատազրկմամբ։ Այնուամենայնիվ, իշխանությունները դեռևս չեն խոսում այս սահմանափակումները թեթևացնելու մասին: Բացի այդ, Վիետնամը մեծ փորձ ունի նմանատիպ հիվանդության նկատմամբ՝ ինչպիսիք է ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշը (SARS):

13321 | 0
Facebook