Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առգրավվել են տասնյակից ավելի ձկնորսական ցանցեր

14:20, կիրակի, 19 ապրիլի, 2020 թ.
Առգրավվել են տասնյակից ավելի ձկնորսական ցանցեր

Ապրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերասկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայց են կատարել ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում, մասնավորապես՝ Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։ Առգրավվել են տասնյակից ավելի կախովի ցանցեր («էկրաններ»), դնովի ցանց, տարվել են բացատրական աշխատանքներ, տրվել նախազգուշացումներ։ Ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ «Շնորհակալություն ենք հայտնում օրինապահ ձկնորսներին համագործակցության համար»,- ասվում է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Առգրավվել են տասնյակից ավելի ձկնորսական ցանցեր
Առգրավվել են տասնյակից ավելի ձկնորսական ցանցեր
6042 | 0
Facebook