Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փրկենք մեր փողոցի բարեկամներին մարդկային տականքներից»․ Արթուր Միկոյան

04:05, կիրակի, 19 ապրիլի, 2020 թ.
«Փրկենք մեր փողոցի բարեկամներին մարդկային տականքներից»․ Արթուր Միկոյան

Ժամանակակից հայ գրող Արթուր Միկոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջարկում եմ Հայաստանի բոլոր քաղաքներում, գյուղերում նշանակել ոստիկանության աշխատողների, ովքեր քաղաքացիական հագուստով մեկ ամիս կշրջեն բակերում ու անձամբ կտեսնեն այն սարսափելի վերաբերմունքը, որ կա փողոցային կենդանիների նկատմամբ։ Ես՝ լինելով Վանաձորի բազմաթիվ բակերում, կարող եմ հաստատ արձանագրել, որ անվերահսկելի վիճակ է. մեծ թե փոքր շներին ուղղակի քարերով հալածում են։ Խփում են հիմնականում մեծ քարերով՝ այսինքն հստակ սպանելու նպատակով։ Խփողների մեծ մասը հոխորտում են՝ ասելով, թե լավ են անում ու իրենք շարունակելու են խփել ու սպանել։ Հայհոյում են կենդանիների պաշտպանության մասին օրենքը։ Ասում են, որ թքած ունեն օրենքի վրա և բացարձակ օրենքից չեն վախենում։ Իրավիճակը վերահսկելու նպատակով՝ ոստիկանությանը խնդրում եմ ընդունել առաջարկությունս։ Օրենքի խախտողները պիտի տուգանվեն և բանտարկեն։ Մարդիկ պիտի զգան օրենքի գերակայությունը։ Մենք՝ կենդասերներս, ի վիճակի չենք կարգավորել այս քաոսն ու անարխիան։
     Փրկենք մեր փողոցի բարեկամներին մարդկային տականքներից։
     Խնդրում եմ այս հրապարակումը տարածել և ուղարկել նաև իրավապահ մարմիններին»։

7263 | 1
Facebook