Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.

Իրադարձություններ

Երկկողմանի փակ է լինելու Աշտարակ-Եղվարդ ճանապարհահատվածը

18:30, ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ.
Երկկողմանի փակ է լինելու Աշտարակ-Եղվարդ ճանապարհահատվածը

ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվելու են հիմանանորոգման աշխատանքներ:

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ աշխատանքի բնականոն ընթացքը ապահովելու նպատակով Հ-6 ավտոճանապարհի մի հատվածը երկկողմանի փակ է լինելու ապրիլի 20-ից:
     Վարորդներին առաջարկվում է ճանապարհահատվածը շրջանցել Երևան-Զովունի - Եղվարդի տրանսպորտային հանգույց –Եղվարդ-Արագյուղ-Երնջատափ-Հարթավան-Մ-3 ավտոճանապարհով:

ՏԿԵՆ պատճառվող անհարմարության համար հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:

| | |
9224 | 0
Facebook
COMMENT.am