Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իտալիայում նախապատրաստվում են լողափի սեզոնի բացմանը

21:40, ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ.
Իտալիայում նախապատրաստվում են լողափի սեզոնի բացմանը

Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուանակորսին հայտնել է, որ իշխանությունները մշակում են վարչական մի շարք միջոցառումներ՝ լողափերում անվտանգ հեռավորություն ապահովելու համար:
     Ըստ նրա, քանի դեռ չկա պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, մարդիկ չեն կարող խոսել «նորմալ կյանք» վերադառնալու մասին, բայց իշխանություններն աշխատում են այնպես անել, որպեսզի իտալացիները հնարավորություն ունենան լինել ծովի ափին։
     Քննարկվում է ծովափին պառկելաթոռների նախնական ամրագրման համար ծառայության ներդրումը, հովանոցների տեղադրումը միմյանցից 10-14 մ հեռավորության վրա, բարձր ռիսկային խմբերի (տարեց մարդկանց) համար լողափ այցելելու հատուկ ժամերի սահմանումը:

13205 | 0
Facebook