Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ զզվելի արշավ». Էդմոն Մարուքյան

13:20, ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ.
«Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ զզվելի արշավ». Էդմոն Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ապրիլի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոսի՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հնչեցրած կարծիքին: Ըստ նրա՝ խոսքի ազատությունը վերաբերում է բոլորին: Թե աշխարհիկ, թե հոգևոր քաղաքացիները դրա իրավունքն ունեն: «Վեհափառն այդ նույն իրավունքից կարող է օգտվել, կարծիք է հայտնել, այդ կարծիքը հարգողը դատարանն է, դատավորը: Կհարգեն՝ կհարգեն, չեն հարգի՝ չեն հարգի: Դրանից դարձնել հայոց հարց…»,- ասաց Մարուքյանը:
     Պատգամավորը նկատեց, որ ինքն անձամբ համամիտ չէ Վեհափառի հետ, սակայն եթե անգամ դրա մասին արտահայտվի, դա պետք է հարգալից անի, որովհետև խոսքն Ամենայն հայոց կաթողիկոսի մասին է:
     «Մեր պատմության մեջ եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել, բոլորը փոշի են դարձել, վերացել-գնացել են: Վերջին հաշվով վաղը մյուս օրը մենք էլ դառնանք հանգուցյալներ, գալու են մեր հուղարկավորությունն էլ իրենք կազմակերպեն, եկեղեցու դեմ կարելի՞ է նման հայտարարություն անել: Նման հայտարարություններում պետք է զգույշ լինել: Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ զզվելի արշավ: Վեհափառ հայրապետին իր ավազանի անունով կոչելը վիրավորանք է»,- պնդեց պատգամավորը:
     Մարուքյանը նկատեց, թե երբ Հռոմի Պապն իր գահից ինչ-որ բան է ասում, անսխալակն է համարվում: Հայ առաքելական եկեղեցին ավելի լիբերալ է այդ առումով:

5314 | 6
Facebook