Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները դիմել են վարչապետին

12:00, ուրբաթ, 17 ապրիլի, 2020 թ.
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները դիմել են վարչապետին

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները ֆեյսբուքյան գրառմամբ դիմել են վարչապետին:

Աշխատակիցներից Էլմիրա Հովսեփյանը գրել է. «Պարոն Նիկոլ Փաշինյան, հուսով եմ տեղյակ եք ստեղծված իրավիճակից։
     Արդեն 20 օր է ինչ ֆաբրիկան դադարեցրել է աշխատանքը և շուրջ 2500 աշխատակից (ընտանիք) կանգնած է օրվա հացը վաստակելու խնդրի առջև, երկար տարիներ աշխատելով տվյալ գործատուի մոտ և վճարելով ամսական միլիոնների հարկեր, չմոռանանք նաև հեղափոխության օրերին մեծ դեր ունենալով հեղափոխությունն իրականանալու գործում մենք բոլորս մեկ մարդու նման եղանք ձեր և ձեր ղեկավարած իշխանության կողքին և այսօր էլ դեռ շարունակում ենք սատարել ձեզ։ Սակայն այսօր մենք և մեր գործատուն կանգնած ենք այս լուրջ խնդրի առջև։
     Ես ինձ իրավունք եմ վերապահում աշխատակիցների անունից հանդես գալ և դիմել ձեզ։
     Խնդրում ենք շտապ լուծել այս խնդիրը, և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրի որևէ կետով բյուջեից հատկացնել գումար»։

15423 | 0
Facebook