Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.

Իրադարձություններ

ՊԵԿ-ը մեքնեաների մաքսազերծման վերաբերյալ հայտարարություն է տարածել

21:35, հինգշաբթի, 16 ապրիլի, 2020 թ.
ՊԵԿ-ը մեքնեաների մաքսազերծման վերաբերյալ հայտարարություն է տարածել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռքբերված, սակայն չմաքսազերծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մինչև սույն թվականի ապրիլի 6-ի ժամը 23:59-ը՝ garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները, մաքսազերծման գործընթացը կազմակերպելու նպատակով, կարող են ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ներառյալ։

Կոմիտեն հիշեցնում է, որ դիտարկվելու են միայն ձախակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող ավտոմեքենաները՝ դրանց մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ձեռքբերման հիմնավորումը մաքսային մարմնի կողմից ընդունվելու դեպքում:

| | |
5166 | 0
Facebook