Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային պահանջարկի նվազումը հասել է 1995 թվականի ցուցանիշին

17:35, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ.
Նավթի համաշխարհային պահանջարկի նվազումը հասել է 1995 թվականի ցուցանիշին

2020 թվականի ապրիլին նավթի համաշխարհային պահանջարկը կընկնի օրական 29 միլիոն բարելով` համեմատած 2019 թվականի ապրիլ ամսվա հետ և կվերադառնա այն մակարդակին, որը վերջին անգամ գրանցվել է 1995 թվականին: Այս մասին զեկույցով հանդես է եկել Միջազգային էներգետիկ գործակալությունը (International Energy Agency): Մայիսին նավթի պահանջարկը կնվազի օրական ևս 26 միլիոն բարելով։

Ամբողջ տարվա ընթացքում նավթի համաշխարհային պահանջարկը կնվազի ռեկորդային ցուցանիշով՝ օրական 9․3 միլիոն բարելով՝ ոչնչացնելով գրեթե մեկ տասնամյակ կուտակված նավթի պահանջարկի աճը։
     Գործակալության զեկույցի հրապարակումից հետո Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն անկում են ապրել 4%-ով՝ հասնելով մինչև 28.4 դոլարի մեկ բարելի դիմաց:

8777 | 0
Facebook