Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.

Հետաքրքիր է

Չինացիներին պետությունը գումար կտրամադրի նոր ավտոմեքենաներ գնելու համար

16:50, կիրակի, 19 ապրիլի, 2020 թ.
Չինացիներին պետությունը գումար կտրամադրի նոր ավտոմեքենաներ գնելու համար

Չինական ավտոարտադրության ոլորտը համավարակի բռնկման պատճառով ճգնաժամ է ապրում։ Կառավարության աջակցության միջոցառումներից մեկը կլինի քաղաքացիներին սուբսիդիաների տրամադրումը՝ մինչև 1.4 հազար դոլարի չափով՝ ավտոմեքենա գնելու համար, գրում է CNN-ը՝ հղում անելով արդյունաբերության ներկայացուցիչներին։

Ըստ Չինաստանի ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի տվյալների՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Չինաստանի ավտոմեքենաների շուկան անկում է ապրել 42%-ով, փետրվարին՝ 79%-ով, իսկ մարտին՝ 43%-ով: Նման անկումը լուրջ հարված է երկրի տնտեսության համար։ Ավտոմեքենաների համաշխարհային շուկան կախված է Չինաստանից։ Չինաստանում վաճառվում է Volkswagen և General Motors ընկերությունների արտադրած ավտոմեքենաների մոտ 40%-ը:

Արդյունաբերությանն աջակցելու համար իշխանությունները ևս 2 տարի երկարացնում են էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրողների համար հարկային արտոնությունները, իսկ բնակչությանը առաջարկում են կանխիկ սուբսիդավորում մինչև 1400 դոլար՝ գնված յուրաքանչյուր մեքենայի համար:

| | |
12445 | 0
Facebook