Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Թրամփի որոշումը

15:35, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Թրամփի որոշումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալ ժամանակ է ընտրել դադարեցնելու ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Ըստ նրա՝ միջազգային հանրությունն այժմ պետք է համատեղ միջոցներ ձեռնարկի համաճարակի տարածումը կանգնեցնելու և դրա հետևանքները վերացնելու համար, գրում է РИА Новости-ն: «Ճիշտ ժամանակը չէ նվազեցնելու այն ֆինանսավորումը, որը հատկացվում է ԱՀԿ-ի կամ մարդասիրական այլ կազմակերպության գործունեությանը, որոնք պայքարում են համավարակի դեմ»,- ասել է Գուտերեշը:

8879 | 0
Facebook