Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նոր Զելանդիայում նախարարների աշխատավարձերը կնվազեցվեն 20%-ով

18:05, շաբաթ, 18 ապրիլի, 2020 թ.
Նոր Զելանդիայում նախարարների աշխատավարձերը կնվազեցվեն 20%-ով

Նոր Զելանդիայի կառավարության անդամների, ինչպես նաև պետական հաստատությունների և գերատեսչությունների ղեկավարների աշխատավարձերը կկրճատվեն 20%-ով՝ երկրի տնտեսության վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը մեղմելու համար: Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Յասինդա Արդենը։

«Կարող եմ հաստատել, որ իմ, նախարարների կաբինետի և պետական գերատեսչությունների ղեկավարների առաջիկա վեց ամիսների աշխատավարձը կկրճատվի»,- նշել է Արդերնը՝ Նոր Զելանդիայի հեռուստատեսության եթերում: Ըստ Արդենի՝ «կառավարության այս քայլը հավասարեցնելու է համաճարակի հետևանքով տուժած երկրի քաղաքացիների եկամուտները, ինչպես նաև նվազեցնելու է համաճարակի բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա»:

Ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է համավարակի 1 386 դեպք, մահացել է 9 մարդ:

12639 | 2
Facebook