Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը

12:35, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ.
ԱՄՆ-ը դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը

Միացյալ Նահանգները դադարեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Այսօր ես վարչակազմին հրահանգեցի դադարեցնել ԱՀԿ-ի ֆինանսավորումը, քանի որ կազմակերպության դերն անբավարար եմ գնահատում կառավարման գործում, ինչպես նաև գտնում եմ, որ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները թաքցվում են։ Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել։ Ամերիկացի հարկատուները փոխանցել են տարեկան 400-500 մլն դոլար, իսկ Չինաստանը փոխանցել է 40 մլն դոլար»,- նշել է Թրամփը:
     «ԱՄՆ-ը, որպես կազմակերպության հիմնական հովանավոր, պետք է պնդի, որպեսզի ԱՀԿ-ն ստանձնի ամբողջ պատասխանատվությունը: Ամենավտանգավոր որոշումներից մեկը` ԱՄՆ-ի կողմից Չինաստանի և այլ երկրների հետ օդային հաղորդակցության արգելքի քննադատությունն էր: Բարեբախտաբար, ես չլսեցի նրանց [խմբ․՝ ԱՀԿ-ի] առաջարկությունները և արգելեցի չվերթները՝ դրանով իսկ փրկելով հազարավոր կյանքեր»,- հավելել է Թրամփը:

9486 | 0
Facebook