Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հազարավոր քաղաքացիներ կարևոր են համարում Ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»․ ԱԺ փոխնախագահ

10:15, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2020 թ.
«Հազարավոր քաղաքացիներ կարևոր են համարում Ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»․ ԱԺ փոխնախագահ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:

Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:

Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»:

11115 | 3
Facebook