Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գարեգին Երկրորդը կոչ է արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

19:50, երեքշաբթի, 14 ապրիլի, 2020 թ.
Գարեգին Երկրորդը կոչ է արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչ կարծիք ունի կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հարցի մասին, պատասխանել է. «Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

17378 | 7
Facebook